21:03  ,  14 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Դեմբելեն՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի գոլը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում (1:1):

Մրցանակին հավակնում էին նաեւ Նաբիլ Ֆեկիրը («Լիոն»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») եւ Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»), որը ճանաչվել է վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում