20:45  ,  14 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» 20 միլիոն եվրո է պահանջում Բրաիմ Դիասի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո, թեեւ հաջորդ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս:

Սակայն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Բրաիմ Դիասին ձեռք բերել արդեն հունվարին եւ առաջարկել էր 10 միլիոն եվրո: 20 միլիոն եվրոյի պահանջից հետո Արքայական թիմը համաձայնել է վճարել 15 միլիոն եվրո, հաղորդում է  Sport.le360-ը:

Սպասվում է, որ անգլիական ակումբը կհամաձայնի այդ գումարին եւ գործարքը տեղի կունենա հունվարին: Սակայն, «Մանչեսթեր Սիթին» մինչեւ վերջին պահը կփորձի երկարաձգել պայմանագիրը Դիասի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում