19:46  ,  14 դեկտեմբերի, 2018

Ռոնալդուն ընդունել է մեղքը եւ կդատապարտվի 2 տարվա ազատազրկման պայմանական

Մադրիդի դատարանը Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրշտիանու Ռոնալդուին կոչ է արել հունվարի 14-ին ներկայանալ դատարան եւ կնքել քննության հետ գործարքը: Ռոնալդուն մեղադրվում է Իսպանիայում 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու համար: Ռոնալդուն ընդունել է մեղքը եւ կհամաձայնի 2 տարվա ազատազրկման պայմանական, հաղորդում է AS-ը:

Ռոնալդուն այս տարվա օգոստոսի 6-ին արդեն վճարել է 13.4 միլիոն եվրո տուգանք, սակայն դեռ չի ներկայացել դատարան: Ռոնալդուի փաստաբանն աշխատում է նաեւ «Ռեալի» նախկին խաղացող Ֆաբիո Կոենտրաուի հետ, որը նույն մեղադրանքով մեղավոր էր ճանաչվել, սակայն դատարան չէր ներկայացել՝ հարցերին պատասխանելով տեսակապի միջոցով: Փաստաբանը նպատակ ունի նույն արդյունքի հասնել նաեւ Ռոնալդուի դատավարության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում