18:47  ,  14 դեկտեմբերի, 2018

Գվարդիոլան՝ հունվարի տրանսֆերների մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր ղեկավարած թիմը չի պատրաստվում նոր խաղացողի ձեռք բերել: Այդ մասին Գվարդիոլան ասել է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման (դեկտեմբերի 15) նախախաղային ասուլիսի ժամանակ, հաղորդում  է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել հարձակվող Ռիյադ Մահրեզին (67,8 միլիոն եվրո), պաշտպան Ֆիլիպ Սանդլերին (2,5 միլիոն եվրո) եւ կիսապաշտպան Դանիել Արզանիին (890 հազար եվրո), որը վարձակալությամբ տեղափոխվեց շոտլանդական «Սելթիկ»:

Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 41 միավորով երկրորդ եւ 1 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում