17:49  ,  14 դեկտեմբերի, 2018

Մոուրինյո. Խնդիրը միայն գումար ծախսելն ու կազմը համալրելը չէ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է իր ղեկավարած թիմի վիճակը:

«Խնդիրը միայն գումար ծախսելն ու կազմը համալրելը չէ: Իմ թիմը դեռ հեռու է այն վիճակից, որը ես եմ ցանկանում տեսնել: Թիմը ավելին է, քան ծախսած գումարի չափը: Թիմը նմանություն ունի տան հետ: Չէ որ տունը միայն կահույքը չէ: Սկզբում պետք է ավարտել տան հետ կապված բոլոր աշխատանքները եւ դրանից հետո միայն գնել կահույքը»,- Մոուրինյոյի խոսըք մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 16 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում