00:10  ,  15 դեկտեմբերի, 2018

Հայաստանի երիտասարդական թիմի նախկին դարպասապահը Ֆրանսիայում փոխել է ակումբը

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Էնտոնի Կասպարյանը Ֆրանսիայում փոխել է ակումբը:

24-ամյա խաղացողը «Տուլոնից» տեղափոխվեկ է «Ստադ Մոնտուա», որը նույնպես հանդես է գալիս Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում:

Այս տարի Կասպարյանը հրավիրվել էր Արեւմտյան Հայաստանի հավաքական չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում