16:30  ,  14 դեկտեմբերի, 2018

Սանեն՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Սանեն առաջ է անցել Նեյմարից (ՊՍԺ), Գիյոմ Օարոյից («Յանգ Բոյզ») ու Էնդրյու Ռոբերտսոնից («Լիվերպուլ»):

Հիշեցնենք, որ 22-ամյա գերմանացու դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել գերմանական «Հոֆենհայմի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում