22:14  ,  14 դեկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ պատանեկան լիգա. Արտյոմ Ավանեսյանը խաղացել է «Ռեալի» դեմ

ՈւԵՖԱ պատանեկան լիգայի խմբին փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Մադրիդում 1:2 հաշվով պարտվել է «Ռեալին»:

Ռուսական թիմի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը: Նրա ակումբակից Նաիր Տիկնիզյանը չէր ընդգրկվել ԲԿՄԱ-ի հայտացուցակում:

Մոսկովյան թիմը 2 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում