19:12  ,  14 դեկտեմբերի, 2018

ՄԼՍ-ի դրաֆթ. Յուրա Մովսիսյանն առաջարկ չի ստացել

ԱՄՆ-ում ավարտվել է ՄԼՍ-ի առաջին դրաֆթը, որի ընթացքում ամերիկյան ակումբները համալրվել են նոր ֆուտբոլիստներով: Տեղափոխությունների համար ազատ էին 255 խաղացողներ: Նրանց թվում էր նաեւ «Չիկագո Ֆայրից» հեռացած Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Առաջին դրաֆթի ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստը առաջարկ չի ստացել:

Դրաֆթին չեն մասնակցել «Սան Խոսեն», «Տորոնտոն», «Սիեթլ Սաունդերսը», «Կոլամբուս Կրյուն» եւ «Կանզաս-Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում