16:05  ,  14 դեկտեմբերի, 2018

Հայ վոլեյբոլիստները երկրորդ պարտությունն են կրել Երեւանում անցկացվող Արեւելյան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Երեւանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում ընթացող վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմը 0:3 հաշվով պարտվել է ռուսներին:

Երկրորդ խաղային օրվա մյուս խաղում Բելառուսի հավաքականը 3:0 հաշվով ուժեղ է գտնվել լատվիացիներից:

Առաջին տուրում հայկական թիմը մրցել էր Լատվիայի հավաքականի հետ եւ պարտվել 0:3 հաշվով

Առաջին ենթախմբում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի թիմերը: Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականները կմրցեն երկրորդ ենթախմբում:

Դեկտեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով 12:00-ին, հայ վոլեյբոլիստները կխաղան Բելառուսի թիմի հետ:

Ֆոտո՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում