17:10  ,  14 դեկտեմբերի, 2018

Ռոնալդու. «Յուվենտուսի» ֆանատները չեն ներում պարտությունները «Ինտերի» ու «Տորինոյի» դեմ խաղերում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Տորինոյի» դեմ թուրինյան դերբիի մասին:

«Իմացել եմ, որ «Յուվենտուսի» ֆանատները չեն ներում պարտությունները 2 խաղերում՝ «Ինտերի» ու «Տորինոյի» դեմ: Պարտվելը միշտ վատ է, դա դուր չի գալիս ինձ: Դերբին միշտ առանձնահատուկ դեպք է, այդ պատճառով պետք է հաղթենք: Ես պահպանում եմ հանգստությունը, քանի որ գիտեմ մեր թիմի ներուժը: Այժմ ունենք մի քանի կարեւոր հանդիպումներ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

«Տորինո» - «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում