15:10  ,  14 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը ցանկանում է հեռանալ թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Անտոնիո Վալենսիան ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ անգլիական ակումբից, գրում է Daily Mail-ը:

33-ամյա ֆուտբոլիստը կորցրել է հույսը, որ դարձյալ կարժանանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությանը: Էկվադորցի պաշտպանը ցանկանում է ստանալ ավելի շատ խաղաժամանակ:

Վալենսիայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա 2009 թվականից է հանդես գալիս անգլիական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս