14:10  ,  14 դեկտեմբերի, 2018

Պոչետինոն դեմ չէ «Ռեալը» գլխավորելու մասին լուրերին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը:

«Այդպիսի լուրերը չեն զայրացնում ու չեն հոգնեցում մարդկանց: Ավելի լավ է, որ թերթերը գրեն այդ մասին, քան հայտնեն, թե «Տոտենհեմը» կհեռացնի ինձ, քանի որ բոլորը հոգնել են ինձանից: Եթե ընտրեի այդ երկուսից մեկը, կընտրեի «Ռեալի» մասին շշուկները: Դրանք չեն հոգնեցրել ինձ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ 46-ամյա Պոչետինոն 2014 թվականից է գլխավորում «Տոտենհեմը»: Նախկինում նա աշխատել է նաեւ իսպանական «Էսպանյոլում» ու անգլիական «Սաութհեմփթոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում