14:45  ,  14 դեկտեմբերի, 2018

Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է վերադառնալ ռինգ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է վերադառնալ ռինգ: Այդ մասին հայտարարել է IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի պրոմոուտեր Էդի Հիրնը:

«Այս պահին մենք ցանկանում ենք մենամարտել Դեոնտեյ Ուայդլերի հետ, սակայն Ջոշուայի հաջորդ մրցակիցը կարող է լինել նաեւ Թայսոն Ֆյուրին կամ Ուայթ – Չիսորա զույգի հաղթողը: Չեմ բացառում նաեւ Ալեքսանդր Ուսիկի ու Ջարել Միլերի տարբերակները: Բոլորը խաղի մեջ են:

Ինչ վերաբերում է Կլիչկոյի հետ ռեւանշին, ապա Վլադիմիրը ցանկանում է վերադառնալ: Կարծում եմ, որ նա գրել է Ջոշուային եւ ասել, որ ցանկանում է վերադառնալ: Կլիչկոն հավատում է, որ կարող է բոլորին հաղթել այդ դիվիզիոնում»,- Էդի Հիրնի խոսքը մեջբերում է Тalksport-ը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտել է նախորդ տարվա ապրիլին՝ պարտվելով նոկաուտով: Դա ուկրաինացու կարիերայի վերջին մենամարտն էր:

42-ամյա ուկրաինացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): 1996-ին նա դարձել էր նաեւ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում