13:44  ,  14 դեկտեմբերի, 2018

NBA. «Լեյքերսի» դեմ խաղում 50 միավոր վաստակած Ջեյմս Հարդենը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 111:126 հաշվով պարտվել է «Հյուսթոնին», որի կազմում հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել 50 միավոր հավաքած Ջեյմս Հարդենը: «Լեյքերսի» կազմում ամենաարդյունավետ Լեբրոն Ջեյմսն էր՝ 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ջեյմս Հարդենը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Լեյքերս»՝ 126:111 (29:24, 33:32, 28:32, 36:23)

«Սան Անտոնիո» – «Կլիպերս»՝ 125:87 (38:27, 28:30, 32:20, 27:10)

«Օռլանդո» – «Չիկագո»՝ 97:91 (24:26, 27:20, 26:25, 20:20)

«Ֆինիքս» – «Դալաս»՝ 99:89 (25:21, 25:19, 28:27, 21:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում