12:42  ,  14 դեկտեմբերի, 2018

«Այնտրախտը» եվրագավաթներում ռեկորդ սահմանեց գերմանական ակումբների շրջանում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով իտալական «Լացիոյին», խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց ցուցանիշով:

Opta-ի համաձայն՝ «Այնտրախտն» առաջին գերմանական ակումբն է, որը երվագավաթների մրցաշարում 6 հաղթանակով է ավարտում խմբային փուլը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Ֆրանկֆուրտի թիմը 2-ական անգամ հաղթել էր «Լացիոյին» (4:1, 2:1), Կիպրոսի «Ապոլոնին» (2:0, 3:2) եւ ֆրանսիական «Մարսելին» (2:1, 4:0):

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին շվեյցարական Նիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում