11:58  ,  14 դեկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին: 

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Վիսամ Բեն Յեդերը («Սեւիլիա»), Դոմինիկ Կորը («Բայեր»), Իսմաիլա Սարը («Ռեն») եւ Սանդեր Բերգեն («Գենկ»), հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին շվեյցարական Նիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով