11:30  ,  14 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորել է Արգենտինայի Մ-20 թիմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան գլխավորել է Արգենտինայի Մ-20 հավաքականը, հաղորդում է lavanguardia.com-ը:

Արգենտինացի մասնագետն իր մի քանի հայրենակիցների հետ Հայաստան էր ժամանել 2017 թվականի վերջնամասում եւ գլխավորել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը: ՀՖՖ-ի ղեկավար կազմի փոփոխությունից հետո Ֆերնանդո Բատիստան հեռացավ Հայաստանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս