01:53  ,  14 դեկտեմբերի, 2018

ԵԼ. «Արսենալն» ուժեղ էր «Ղարաբաղից», «Միլանը» դուրս չեկավ փլեյ-օֆֆ, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը: E խմբում ընդգրկված Լոնդոնի «Արսենալը» վերջին տուրում ընդունեց «Ղարաբաղին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, որը 16-րդ րոպեին արդյունավետ օգտագործեց գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ դուրս չեկավ փոխարինման: Իսպանացի Ունաի Էմերի գլխավորած թիմն առանց պարտության ավարտեց խմբային փուլը՝ 5 հաղթանակ, 1 ոչ ոքի: «Արսենալը» խմբի հաղթողն է: Երկրորդ տեղը գրավեց պորտուգալական «Սպորտինգը», որը վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց ուկրաինական «Վորսկլային» եւ վաստակեց 13 միավոր:

F խմբում անակնկալ մատուցեց հունական «Օլիմպիակոսը», որը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Միլանին» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ: Առաջին տեղը դեռ նախորդ տուրում ապահովել էր իսպանական «Բետիսը»:

A խմբից պայքարը շարունակում են գերմանական «Բայերն» ու շվեյցարական «Ցյուրիխը», B խմբից՝ ավստրիական «Զալցբուրգն» ու շոտլանդական «Սելթիկը», C խմբից ռուսական «Զենիթն» ու չեխական «Սլավիան», D խմբից՝ խորվաթական «Դինամո Զագրեբն» ու թուրքական «Ֆեներբահչեն»:

Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 6-րդ տուր

A խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:1

«ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:5

B խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:2

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:1

C խումբ

«Սլավիա» (Չեխիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:0

«Կոպենհագեն» (Դանիա) - «Բորդո» (Ֆրանսիա)՝ 0:1

D խումբ

«Սպարտակ Տրնավա» (Սլովակիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 1:0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0:0

E խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:0 (տեսանյութ)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վորսկլա» (Ուկրաինա)՝ 3:0

F խումբ

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Բետիս» (Իսպանիա)՝ 0:0

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Միլան» (Իտալիա)՝ 3:1(տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում