10:12  ,  14 դեկտեմբերի, 2018

Ամենաշատ ակումբներում խաղացած ֆուտբոլիստը թարմացրել է սեփական ռեկորդը

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Սեբաստիան Աբրեուն պայմանագիր է կնքել բրազիլական «Ռիո Բրանկոյի» հետ, հայտնում է ակումբի կայքը:

Դա 42-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 28-րդ ակումբն է: Այդ ցուցանիշով նա բացարձակ ռեկորդակիր է համաշխարհային ֆուտբոլում:

Կարիերայի ընթացքում Սեբաստիան Աբրեուն հանդես է եկել Մեքսիկայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում, Իսպանիայում, Իսրայելում, Հունաստանում, Էկվադորում, Պարագվայում ու Սալվադորում: 1996-2012-ը նա Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 70 խաղ եւ դարձել 26 գոլի հեղինակ: Եվրոպայում հարձակվողը հանդես է եկել իսպանական «Դեպորտիվոյում» ու «Ռեալ Սոսյեդադում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում