09:11  ,  14 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Մ-15 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների առաջնության ընտրական փուլում (ֆոտո)

Երեւանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցում են տղաների Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականները:

Առաջին ենթախմբի առաջին խաղում հայկական թիմը մրցել է Լատվիայի հավաքականի հետ եւ պարտվել 0:3 հաշվով: Օրվա մյուս խաղում բելառուսները 3:0 հաշվով հաղթել են Լիտվայի թիմին: Առաջին ենթախմբում է նաեւ Ռուսաստանի հավաքականը, որը բաց թողեց առաջին տուրը:

Դեկտեմբերի 14-ին հայ վոլեյբոլիստները կխաղան ռուսների հետ:

Ֆոտո՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում