00:21  ,  14 դեկտեմբերի, 2018

London Chess Classic. Արոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց Վաշյե-Լագրավին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկած Grand Chess Tour-ի London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Երկու դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո գրոսմայստերները անցկացրին արագ խաղի երկու պարտիա: Առաջին պարտիայում գրանցվեց ոչ ոքի, երկրորդում հաղթեց Վաշյե-Լագրավը: Կայծակնային խաղի չորս պարտիաներից երեքում հաղթեց Վաշյե-Լագրավը, մեկում՝ Արոնյանը:

Եզրափակիչում Վաշյե-Լագրավի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը պարտության է մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Արոնյանն ու Կարուանան կանցկացնեն երրորդ տեղի համար մրցամարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում