09:35  ,  14 դեկտեմբերի, 2018

Ռոբերտ Արզումանյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատող Ռոբերտ Արզումանյանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մասնակցել է UEFA MIP սեմինարին:

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոն «Սիգնալ Իդունա Պարկում» Արզումանյանը հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ռոբերտ Արզումանյանը ղեկավարում է ՀՖՖ-ի սկաուտական բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում