22:22  ,  13 դեկտեմբերի, 2018

Իտալացի գործակալը փորձում է կազմակերպել Մեսիի տրանսֆերը «Ինտեր»

Իտալացի գործակալ Ալեսիո Սունտասը հայտնել է, որ փորձում է կազմակերպել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»։

«Արդեն մի քանի օր բանակցում եմ «Բարսելոնայի» տնօրենի եւ Մեսիի հոր հետ։ Նրանք նախորդ մեր զրույցի համեմատ ավելի կառուցողական էին։ Ես կարծում եմ, որ որոշակի շանս ունենք Մեսիին տեսնել Իտալիայի առաջնությունում։ «Ինտերն» է հնարավոր միակ տարբերակը»,– Սունտասի խոսքը մեջբերում է Radio Goal 24–ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մեսին մասնակցել է 17 հանդիպման, խփել է նույնքան գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում