21:14  ,  13 դեկտեմբերի, 2018

Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլիի» 27–ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որը կլինի նրա առաջնահերթային տրանսֆերային նպատակը հունվարին, հաղորդում է Goal.com–ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոուրինյոն չկարողացավ ուժեղացնել պաշտպանությունը։

Կուլիբալիի տրանսֆերային գինը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Նապոլիում» մասնակցել է 21 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս