20:55  ,  13 դեկտեմբերի, 2018

Վենգեր. Զիդանը պետք է ընտրի Անգլիան

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին խորհուրդ է տալիս ընտրել Անգլիայի Պրեմյեր լիգայի մարզչական կարիերան շարունակելու դեպքում։

«Ես կցանկանայի Զիդանին տեսնել Անգլիայում։ Եթե ցանկանում ես աշխատել ամենաբարձր մակարդակի վրա, պետք է ընտրել Պրեմյեր լիգա։ Սա միակ առաջնությունն է, որտեղ վեց ակումբ պայքարում է տիտղոսի համար։ Այլ երկրներում չեմպիոնին կարելի է կանխատեսել արդեն դեկտեմբերին, իսկ Ֆրանսիայում՝ սեպտեմբերին։

Զիդանը պետք է ընտրություն կատարի՝ կամ Չեմպիոնների լիգայում տեղ ունեցող ակումբ, կամ երկարատեւ հեռանկարով որեւէ ակումբային նախագիծ։ Ես կընտրեի երկրորդ տարբերակը»,– Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports–ը։

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016–2018 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում