20:12  ,  13 դեկտեմբերի, 2018

«Յուվենտուսը» հունվարին 80 միլիոն եվրո կառաջարկի Պոգբայի համար

Թուրինի «Յուվենտուսը» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար հունվարին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» կառաջարկի 80 միլիոն եվրո, հաղորդում է Tuttosport–ը։ Պոգբայի հարաբերությունները մանչեսթերյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ մնում են խիստ լարված։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 2016թ. օգոստոսին Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել է 105 միլիոն եվրոյով։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան 14 խաղում խփել է 3 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 6 հանդիպումներում Պոգբան խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

«Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերը չհաջողելու դեպքում, կբանակցի Մադրիդի «Ռեալի» հետ իսպանացի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում