19:50  ,  13 դեկտեմբերի, 2018

Ջոկովիչն ու Հալեպը՝ տարվա լավագույն թենիսիստներ

Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկածով, 2018թ. աշխարհի լավագույն տղամարդ թենիսիստ է ճանաչվել սերբ Նովակ Ջոկովիչը, կին թենիսիստ՝ ռումինացի Սիմոնա Հալեպը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորած Ջոկովիչը 6–րդ անգամ է արժանանում այս մրցանակին, Հալեպն՝ առաջին անգամ։

«Մեծ պատիվ է դարձյալ ճանաչվել աշխարհի լավագույն թենիսիստ միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Ես հատկապես հպարտանում եմ այս նվաճումով՝ հաշվի առնելով այս տարվա բոլոր փորձություններս։ Բայց ես հավատում էի, որ դարձյալ կլինեմ առաջինը։ Շատ հաճելի է հավասարվել Փիթ Սամփրասին, որը նույնպես վեց անգամ է ստացել այս մրցանակը»,– Ջոկովիչի խոսքը մեջբերում է ITF–ի մամուլի ծառայությունը։

Ջոկովիչն ու Հալեպը մրցանակները կստանա հունիսի 4–ին Ֆրանսիայի բաց առաջնության ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում