19:09  ,  13 դեկտեմբերի, 2018

Արմեն Ադամյանը հեռացավ «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը դեկտեմբերի 13–ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։

Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել էր 2017 թվականի հուլիսի 25-ին: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտեց 5-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով