18:42  ,  13 դեկտեմբերի, 2018

«Երեւան» - «Յունիոր Սեւան». ՀՖՖ–ն տեխնիկական պարտություն գրանցեց «Երեւանին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի որոշմամբ, Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18–րդ տուրի «Երևան»-«Յունիոր Սևան» հանդիպմանը որակազրկված ֆուտբոլիստի մասնակցության պատճառով «Երեւանին» գրանցվել է տեխնիկական պարտություն։ Թիմը տուգանվել է նաեւ 50 հազար դրամով։ «Յունիոր Սեւանը» ստացել է 3 միավոր։ Որակազրկված ֆուտբոլիստը եղել է Իվան Լատիշեւը։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Երեւանը» հաղթել էր 2։0 հաշվով։ «Յունիոր Սեւանն» այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 52 միավորով։ Երկրորդ տեղում է «Երեւանը»՝ 42 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում