18:12  ,  13 դեկտեմբերի, 2018

Հայ բռնցքամարտիկները հանդես կգան Խանտի-Մանսիսկում

Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում մեկնարկող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը հանդես կգա 5 բռնցքամարտիկով, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը,

Դեկտեմբերի 13՝ մրցումային առաջին օրը, ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 4 մարզիկները՝ բացառությամբ Արման Դարչինյանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում