14:30  ,  13 դեկտեմբերի, 2018

Յանա Եգորյանը՝ երեխաներին «բութ» անվանելու մասին. Ինձ սխալ են հասկացել

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը պարզաբանել է օրերս արած սկանդալային հայտարարությունը երեխաների վերաբերյալ: Ռուսաստանցի մարզուհին նշել էր, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ, քանի որ շատ է սիրում երեխաներին, սակայն չի կարող աշխատել նրանց հետ, քանի որ նրանք «բութ» են: Այդ հայտարարությունից հետո հայ մարզուհին հայտնվել է քննադատության թիրախում:

«Այդ հարցազրույցից հետո ինձ մեղադրում են երեխաներին ատելու մեջ: Ցանկանում եմ պարզաբանել: Ես անչափ սիրում եմ երեխաներին, պարզապես բառապաշարս թույլ չտվեց ճիշտ բառ ընտել այդ պահին: Ես նկատի ունեի, որ չեմ աշխատի երեխաների հետ, քանի որ շատ բարի եմ եւ երբեք չեմ կարող ձայնս բարձրացնել նրանց վրա: Երեխաների հետ աշխատելիս պետք է նույն բանը բացատրել 150 անգամ, եւ դա նորմալ է: Մարզիչներս եւս ինձ մի քանի անգամ բացատրում են նույն բանը»,- Ինստագրամում հրապարակած տեսաուղերձում ասել է Յանա Եգորյանը:

Նշենք, որ Յանա Եգորյանը շատ ակտիվ է Ինստագրամում եւ հաճախ հաղորդակցվում է երկրպագուների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս