14:07  ,  13 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները խմբային փուլից հետո (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

Ամստերդամի «Այաքսի» դեմ 6-րդ տուրի խաղում (3:3) Լեւանդովսկին դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 8-ի՝ շրջանցելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն աչքի է ընկել 6 անգամ: Լավագույն եռյակը 5 գոլով եզրափակում են 6 ֆուտբոլիստներ:

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է ընդամենը մեկ գոլ:

2014/15 մրցաշրջանից հետո առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն չեն: Այդ տարի խմբային փուլում ամենաշատ գոլ խփել էր Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն (9 գոլ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում