13:45  ,  13 դեկտեմբերի, 2018

Արթուր Դավթյանը՝ Միխայիլ Վորոնինի գավաթի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում անցկացվող Միխայիլ Վորոնինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում:

Բազմամարտում Դավթյանը հավաքել է 84.500 միավոր: Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի Տեպի Միվան (84.000 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռուսաստանցի Դմիտրի Լանկինը ( 83.750 միավոր):

Բազմամարտի թիմային պայքարում հաղթել է Ճապոնիայի թիմը: Երկրորդ տեղը գրավել է «Դինամո» ակումբը, իսկ Ռուսաստանի հավաքականը երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում