16:10  ,  13 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբում վերջին տեղ գրաված թիմը 2 անգամ հաղթեց առաջատարին

Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում 3:0 հաշվով հաղթելով մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին», գրանցել է յուրահատուկ ցուցանիշ, փոխանցում է MisterChip-ը:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբում վերջին տեղ գրաված թիմը 2 խաղերում էլ հաղթում է խմբի առաջատարին: Առաջին շրջանում ԲԿՄԱ-ն Արքայական ակումբին Մոսկվայում հաղթել էր նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ ռուսական ակումբը վաստակել էր 7 միավոր, սակայն խմբում գրավել էր չորրորդ տեղը եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում