Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը հունվարի 3-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
Հունվարի 9-ին թիմն ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Տուլոնի» հետ, հայտնում է Արեւմտյան Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորությամբ Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում