11:50  ,  13 դեկտեմբերի, 2018

Պոգբան 3 մետրից չի կարողացել գրավել դարպասը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան իսպանական «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղի դրվագներից մեկում չի կարողացել մի քանի մետրից գրավել դարպասը: Դա տեղի է ունեցել 35-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ «Վալենսիայի»:

Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով, սակայն խմբում գրավել էր երկրորդ տեղը եւ դուրս եկել փլեյ-օֆֆ: Առաջին տեղով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց Թուրինի «Յուվենտուսը», իսկ «Վալենսիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում