11:43  ,  13 դեկտեմբերի, 2018

Կարո Մուրադը տիտղոսը կպաշտպանի դեկտեմբերի 15-ին

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին: Գերմանիայի Համբուրգ քաղաքում նրա մրցակիցը կլինի շվեդ Սվեն Ֆորնլինգը։ Այդ մասին 34-ամյա Մուրադը հայտնել է սոցցանցերում:

Այդ մենամարտում կվիճարկվի կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, որը պատկանում է հայ բռնցքամարտիկին:

Հիշեցնենք, որ Կարո Մուրադը նախորդ մենամարտն անցկացրել էր մարտի 24-ին՝ նոկաուտով հաղթելով  ամերիկացի Տրեւիս Ռեւեսին։ Մուրադը 32-րդ հաղթանակն էր տարել պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է նաեւ 3 պարտություն եւ մեկ մենամարտ ավարտել ոչ ոքի։ Նա 21-րդ անգամ հաղթեց նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում