11:33  ,  13 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Նեյմարը (ՊՍԺ), Գիյոմ Օարոն («Յանգ Բոյզ»), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ») եւ Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Նաբիլ Ֆեկիրը («Լիոն»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Ուսման Դեմբելեն («Բարսելոնա») եւ Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում