02:10  ,  13 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը եւ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Խմբերում առաջին տեղերը գրավեցին Դորտմունդի «Բորուսիան», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն, Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուն», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Մադրիդի «Ռեալը» եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»:

Երկրորդ տեղերից պայքարը շարունակում են Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմը», անգլիական «Լիվերպուլը», գերմանական «Շալկեն», հոլանդական «Այաքսը», ֆրանսիական «Լիոնը», իտալական «Ռոման» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում