23:46  ,  12 դեկտեմբերի, 2018

ՉԼ. ԲԿՄԱ-ն խայտառակեց «Ռեալին», «Վիկտորիան» էլ ուժեղ էր «Ռոմայից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում G խմբում ընդգրկված Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Ռեալը» մրցեցին Մադրիդում: Խմբում առաջին տեղն ապահոված Արքայական թիմը խայտառակ պարտություն կրեց 0:3 հաշվով: Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակայինները իսպանական թիմին հաղթել էին 1:0 հաշվով:

ԲԿՄԱ-ն պայքարում էր երրորդ տեղի եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրի համար, սակայն զուգահեռ խաղում «Վիկտորիա Պլզենը» տանը 2:1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային» եւ ռուսական թիմի հետ հավաքեց հավասար (7) միավոր:

Անհատական հանդիպումների արդյունքում (2:1, 2:2) չեխական թիմը զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ ԲԿՄԱ-ն մնաց վերջին տեղում:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, G խումբ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:3 (տեսանյութ)

Ֆյոդոր Չալով, 37, Գեորգի Շչենիկով, 43, Արնոր Սիգուրդսոն, 73

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ)

Յան Կովարժիկ, 62, Թոմաշ Խորի, 72 - Ջենգիզ Ունդեր, 67

Հեռացում՝ Լուկա Պելեգրինի («Ռոմա»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն. «Ռեալ»՝ 12 միավոր, «Ռոմա»՝ 9, «Վիկտորիա»՝ 7, ԲԿՄԱ՝ 7:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում