23:14  ,  12 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել «Նապոլիի» դեմ խաղում

Անգլիական «Լիվերպուլի» եւ Կամերունի հավաքականի 27-ամյա պաշտպան Ժոել Մատիպը անրակ ոսկրի կոտրվածք է ստացել իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպման ժամանակ: 27-ամյա ֆոտբոլիստը կվիրահատվի: Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի մոտ վեց շաբաթ, հաղորդում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:

Մատիպը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2016 թվականից: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում