22:42  ,  12 դեկտեմբերի, 2018

London Chess Classic. Արոնյանն ու Վաշյե-Լագրավը դարձյալ հաղթողին չպարզեցին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը երկրորդ դասական պարտիան եւս ավարտեցին ոչ ոքի: Սպիտակներով հանդես եկավ Արնոյանը;

Մյուս զույգում երկրորդ ոչ ոքին խաղացին նաեւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան:

Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ խաղի երկու պարտիա եւ կայծակնային խաղի չորս պարտիա: Զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում