10:15  ,  13 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» 14-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղին

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի (մինչեւ 19 տարեկան) խմբային փուլի 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է իսպանական «Վալենսիային»:

Անգլիական ակումբի կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 14-ամյա Շոլա Շորետիրը, որը դարձել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում հանդես եկած ամենաերիտասարդ խաղացողը: Նա ռեկորդը գրանցել է 14 տարեկան 314 օրականում, փոխանցում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմը 16 միավորով հաղթել է խմբում եւ դուրս եկել փլեյ-օֆֆ: Երկրորդ տեղը գրավել է 10 միավոր հավաքած Թուրինի «Յուվենտուսը»: Շվեյցարական «Բազելը» վաստակել է 7 միավոր, իսկ «Վալենսիան»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում