19:40  ,  12 դեկտեմբերի, 2018

ԱԱ-2020. Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի է ունեցել ֆուտզալի 2020թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Մալթայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Շվեդիայում, խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի 6-րդ խմբում կհանդիպի Սերբիայի, Ֆրանսիայի և F խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ:

Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանի մրցակիցները 7-րդ խմբում կլինեն Ռուսաստանը, Խորվաթիան և F խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում