09:46  ,  13 դեկտեմբերի, 2018

«Արսենալ» - «Ղարաբաղ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կընդունի Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.25 գործակցով: Ադրբեջանական ակումբի հաղթանակը ստացել է 12.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7.00:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: 5-րդ տուրից հետո «Արսենալը» 13 միավորով E խմբի առաջատարն է: Լիսաբոնի «Սպորտինգն» ունի 10 միավոր, իսկ ուկրաինական «Վորսկլան» ու «Ղարաբասը»՝ 3-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում