19:12  ,  12 դեկտեմբերի, 2018

ՌԴ սպորտի նախարար. Հայաստանի մարզիկները Ռուսաստանում նախկինի նման կունենան լեգեոնականի կարգավիճակ

Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը կազմակերպության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի միութենական հարաբերություններ: Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մարզիկները Ռուսաստանում նախկինի նման կունենան լեգեոնականի կարգավիճակ, հաղորդում է tass.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում