21:10  ,  12 դեկտեմբերի, 2018

«Արսենալի» տրանսֆերային թիրախում են «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններ

Անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգի վնասվածքից հետո Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է կենտրոնական պաշտպանի տարբերակներ: ESPN-ի տվյալներով, իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի տրանսֆերային թիրախում են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Գարի Կեյհիլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային: Նրանցից մեկին «Արսենալը» կձգտի ձեռք բերել հունվարին:

Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց թիմերում ունեն խաղաժամանակի պակաս: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բային մասնակցել է 6, Կեյհիլը՝ 1 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս