22:14  ,  12 դեկտեմբերի, 2018

«Ֆեներբահչեի» նախագահը պատժել է ֆուտբոլիստներին (ֆոտո)

Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Ակհիսար Բելեդիեսպորից» 0:3 հաշվով կրած պարտության համար Ստամբուլի «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչը որոշել է պատժել ֆուտբոլիստներին, հաղորդում է Milliyet-ը:

Ակումբի նախագահը չեղարկել է ինքնաթիռի տոմսերը, իսկ թիմը Ակհիսարից Ստամբուլ է վերադարձել ավտոբուսով:

Թուրքիայի առաջնության 15 տուրից հետո «Ֆեներբահչեն» 14 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում