18:12  ,  12 դեկտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի դրաֆթի ֆուտբոլիստների ցուցակում

ԱՄՆ-ում դեկտեմբերի 12-ի գիշերը տեղի կունենա ֆուտբոլային ՄԼՍ-ի դրաֆթը, որի ընթացքում ամերիկյան ակումբները կհամալրվեն նոր ֆուտբոլիստներով:

ՄԼՍ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 255 խաղացողների, որոնք հասանելի կլինեն տեղափոխությունների համար: Նրանց թվում է նաեւ «Չիկագո Ֆայրից» հեռացած Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Սան Խոսեն», «Տորոնտոն», «Սիեթլ Սաունդերսը», «Կոլամբուս Կրյուն» եւ «Կանզաս-Սիթին» չեն մասնակցի դրաֆթին, իսկ հաջորդ տարի մրցելույթները սկսող «Ցինցինատին» կկարողանա ընտրել հինգ ֆուտբոլիստների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում